Աշխարհ
ԵԱՀԿ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում
ԵԱՀԿ նախագահությունը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահի հովանու ներքո։ Այս մասին ասվում է Twitter-ում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հայտարարության մեջ։
Նախագահությունը ողջունում է նաև «խաղաղության հնարավոր համաձայնագրի հասնելու գործընթացի մեկնարկը»։
«Նախագահությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Հարավային Կովկասում կայուն և խաղաղ միջավայր ապահովելու բոլոր ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։