«  Դեկտեմբեր 2018  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

ԵՄ. Բարձրացավ հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ. հայտարարություն

ԵՄ. Բարձրացավ հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ. հայտարարություն

Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության / Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով մամուլի խոսնակի հայտարարությունը Հայաստանում արտահերթ ընտրությունների մասին

2018 դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ՝ առաջին համապետական ընտրությունները, որոնք հետևեցին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին կատարված խաղաղ բնույթի քաղաքական անցմանը:

Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդների հայտարարության՝ այս ընտրություններն անցել են «հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի դրսևորմամբ և վայելում են հանրային լայն վստահություն, ինչն անհրաժեշտ է պահպանել ընտրական համակարգի հետագա բարեփոխումների միջոցով»:

Եվրոպական միությունը հանձնառու է Հայաստանի կայուն, ժողովրդավարական և բարեկեցիկ ապագայի կառուցմանը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևորվում են այն առումով, որ դրանք բարձրացրեցին հանրային վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ՝ Հայաստանում: Ակնկալում ենք, որպեսզի բոլոր շահագրգիռ կողմերը շարունակեն ջանքերը երկրի հետագա ժողովրդավարացման և արդիականացման ուղղությամբ:

Մենք ակնկալում ենք աշխատել ժողովրդավարական պայմաններում ընտրված նոր խորհրդարանի և ապագա կառավարության հետ` խորացնելու մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները` հիմք ընդունելով համատեղ պարտավորությունները ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո: