ԵՄ-ն մտահոգված է Արցախ մտնող գազատարի խնդրով և հրադադարի խախտումներով
Եվրամիությունը մտահոգված է վերջին շրջանում հրադադարի խախտումներով և Արցախ մտնող գազատարի խնդրով։ Այժմ Երևանում գտնվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել է, որ այս հարցերը քննարկում է պաշտոնական Երևանի և Բաքվի հետ։
«Տեղում վերջին զարգացումները իսկապես շատ անհանգստացնող են։ Վերջին օրերին ես մի քանի զրույցներ եմ ունեցել և Երևանի, և Բաքվի ներկայացուցիչների հետ այս խնդիրների վերաբերյալ։ Բնակաբանար, այս խնդիրները անհանգստացնում են Եվրամիությանը։ Շատ կարևոր է, որ [Արցախ մտնող] գազի խողովակը հնարավորինս շուտ վերանորոգվի և կրակոցները դադարեն։ Ես Երևանում եմ և այժմ բարձր մակարդակի խորհրդակցություններ եմ անցկացնում այստեղ։ Այս խնդիրները բնականաբար, կլինեն իմ հանդիպումների օրակարգում»,- «Ազատությանը» տված գրավոր մեկնաբանությունում հայտնել է Եվրամիության հատուկ ներակայացուցիչը։
Կլաարը գրառում է կատարել նաև Twitter-ի իր էջում՝ նշելով, որ երկօրյա հանդիպումներով Երևանում է։
«Քանի որ միջազգային մթնոլորտն ավելի լարված է, Եվրամիությունն ավելի քան երբևէ հանձնառու է խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի նպատակին»։