Պաշտոնական
Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետն ազատվել է պաշտոնից և Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը, տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
«Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ։
Ոստիկանության պետի պաշտոնակատարի մեկ այլ հրամանով պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։