Եռակողմ հանդիպումն ավարտվել է
Քիչ առաջ Մոսկվայում ավարտվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ Այն տևել է ավելի քանի 3 ժամ։ Տեղեկությունը հայտնում է Ռիա.Նովոստին:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը, տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ հետագա քայլերը, ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացման հարցերը։
Լրացված
Ցավոք սրտի Ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս չի կարգավորվել։ Չնայած հաջողվել է կրակը դադարեցնել, բայց շատ չլուծված հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։
«Այդ հարցերից մեկը ԼՂ կարգավիճակն է։ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց նա։
Նա նշեց նաև, որ, ցավոք, այսօրվա բանակցությունների ժամանակ չի հաջողվել լուծել գերիների հարցը։