Մեկնարկել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը (ուղիղ)
Եռակողմ համաձայնագիրևը հետևողականորեն իրականացվում է։ Կրեմլում եռակողմ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Շփման գծում հրադադարի պահպանման համար հայկական և ադրբեջանական կողմերի խնդրանքով ռուս խաղաղապահներն են տեղակայված։ Այս պահին իրավիճակը խաղաղ է տարածաշրջանում։ Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արցախցիները վերադառնում են իրենց մշտական բնակության վայր։ Մինչ այսօր 48 000 արցախցի է վերադարձել արդեն»,–ասաց նա։
Պուտինը հայտնեց, որ ԼՂ–ում իրականացվում է նաև ենթակառուցվածքների վերականգնման, տարածքների ականազերծման աշխատանքներ։
Ռուսաստանը Ղարաբաղի վերաբերյալ իր բոլոր գործողություններում հետևել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, նշեց Վլադիմիր Պուտինը:
«Միևնույն ժամանակ, ես կցանկանայի հատուկ նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում փորձել է հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական զարգացումներին: Մենք շարունակում ենք պարբերաբար ստուգել մեր գործողությունները գործընկերների, Մինսկի խմբի նախագահների հետ»:
ՌԴ նախագահը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին առաջարկեց հստակեցնել հակամարտության գոտում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի կարգավիճակը:
Читать на русском