Փաշինյանին չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը

Պաշտոնական 11.01.2021   19:31   417

Ցավոք սրտի Ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս չի կարգավորվել։ Չնայած հաջողվել է կրակը դադարեցնել, բայց շատ չլուծված հարցեր կան, որոնք լուծումներ են պահանջում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումից հետո։

«Այդ հարցերից մեկը ԼՂ կարգավիճակն է։ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում»,–ասաց նա։

Նա նշեց նաև, որ, ցավոք, այսօրվա բանակցությունների ժամանակ այդպես էլ չի հաջողվել լուծել գերիների հարցը։ Այդ հարցը, ՀՀ վարչապետի բնութագրմամբ, ամենազգայուն հարցն է հայկական կողմի համար։ Փաշինյանն ասաց, որ չնայած հայտարարվել է, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ կատարվեն, սակայն եռակողմ հայտարարության 8-րդ կետը ոչ ամբողջությամբ է կյանքի կոչվում։

Նա հույս է հայտնել, որ սեղմ ժամկետներում կողմերին կհաջողվի կոնկրետ որոշման հանգել։

Նշենք, որ հրապարակվել է Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության տեքստը

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Նիկոլ Փաինյան, եռակողմ հանդիպում, գերիների փոխանակում

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon