Երասխում ադրբեջանական ԶՈւ կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել
Ադրբեջանական կրակոցներից հայ զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՊՆ աղբյուրները:
Վիրավորին այս պահին վիրահատում են։
Ըստ տեղեկությունների` զինծառայողը վիրավորվել է Երասխի հատվածում։
Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից այսօր քաղաքացիական անձ է զոհվել.
«Նախնական տեղեկություններով այսօր`հոկտեմբերի 9-ին, 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Մարտակերտ քաղաքին հարակից նռան այգում Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,- հայտնել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
Լրացված.
ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է.
«Հոկտեմբերի 9-ին, ժամը 12:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես` Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում»: