«  Հունվար 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Երկու բժշկական կենտրոններում գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

Երկու բժշկական կենտրոններում գլխուղեղի իշեմիկ կաթվածի բուժումը կիրականացվի պետպատվերի շրջանակում

Վաղվանից մեկնարկում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի (ինսուլտ) բուժման պետական ծրագիր` երկու բժշկական կենտրոններում։ Այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով՝ սա ոչ թե կառավարության որոշմամբ է, այլ իր հրամանով։

«Սուր ինսուլտի դեպքում, բժշկական ցուցումների առկայության ժամանակ, էլի գլխուղեղի անոթների թրոմբոլիզիսն ու ստենտավորումը կատարվելու է պետական պատվերի շրջանակներում՝ առանց հավելյալ վճարների։ Դրանք մոտավորապես 1-ից 4 միլիոն դրամանոց միջամտություններ են, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը», - ասաց նախարարը։