Կարեվոր
Երկու հայ գերիները վերադարձան Հայրենիք (տեսանյութ)
«Էրեբունի» օդանավակայանում վայրէջք կատարեց 2 հայ գերիներին տեղափոխող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը։ Օդանավականից տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան էր մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։
Նշենք, որ 2 հայ գերիների փոխարեն Երևանը Բաքվին է փոխանցել Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաևին, որը օգոստոսի 25–ին ապօրինի հատել էր սահմանն ու մտել Արցախի Մարտակերտի շրջանի տներից մեկը։
Նշենք նաև՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։