Հայտնի են Հայաստան վերադարձող երկու գերիների անունները. Armeniasputnik

Քաղաքական 07.09.2021   20:00   217

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։

«Քիչ առաջ հայտնել էինք, որ Բաքվից Երևան են վերադառնում 2 գերիներ։ Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիների տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` հայկական կողմը նրանց փոխարեն Բաքվին է փոխանցել Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցուն։

Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել», գրում է լրատվամիջոցը:

Նշենք՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում շարունակում են մնալ մոտ 200 հայ գերիներ։

 Լուսանկարներ

  Կիսվեք սոցցանցերում


 Պիտակներ
         Արթուր Նալբանդյան, Մարտակերտ, Սև լիճ, գերիներ.ռազմագերիներ, ադրբեջան, Հայաստան, Արամայիս Թորոսյան, Սյունիք, Ռուստամ Մուրադով

 Նմանատիպ նյութեր

  НОВОСТИ ПАРТНЕРОВ
Copyright © 2015 NewsLine. Design created by Fon