«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


Ավետ Գրիգորյան.  Շատ ավելի մեծ անակնկալ է սպասվում մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս

Ավետ Գրիգորյան.  Շատ ավելի մեծ անակնկալ է սպասվում մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս

Քննարկում են թե ինչ նկարներ պիտի լինեն Հայաստանի քաղաքացու անձնագրում։ Մեկը ինձ կբացատրի թե ինչու պիտի նկարներ դրված լինեն։ Եթե նպատակը աշխարհին Հայաստան ցույց տալն է, ապա հարց տամ, էդ ով պիտի հայ քաղաքացու անձնագիրը ձեռքին էնքան պահի, որ հասկանա Հայաստանը ինչ է, դեռ մի բան էլ ճշտի դա Արարատն է, թե Արագածը, Խոր վիրապն ինչ է, որ հասկանա ռակուրսը հատուկ են էնպես ընտրել, որ Մասիսը չերեւա։ Ենթադրելի է, որ դա արվում է Ադրբեջանի ու Թուրքիայի քիմքին հաճոյանալու համար, բայց մի փոքր նյուանս կա. Ալիեւվը կմերժի էս նախագիծը, քանի որ Հայաստանի քարտեզի վրա ուրվագծված է Արծվաշենը, իսկ ադրբեջանական անկլավները նշված չեն։

Բայց սրանք մանրուք են, քանի որ շատ ավելի մեծ անակնկալ է սպասվում մեզ՝ Հայաստանի քաղաքացիներիս։  
Գործող անձնագրում սեւով սպիտակի վրա գրված հավաստիացումը, որ «ԱՆՁԱԳԻՐԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ », այլեւս չկա։ Այսինքն Հայաստանի քաղաքացիների պաշտպանվածությունը թողնված է բախտի քմահաճույքին։

ՀԱԿ վարչության անդամ
Ավետ Գրիգորյան