«  Մայիս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Яндекс.Метрика


ՔՊ-ական քարոզչությունը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս. «ՉԻ»

ՔՊ-ական քարոզչությունը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մաս. «ՉԻ»

«...Հիմա այս նույն հայհոյախառը լեզվակռիվը Հայաստանի ներսում է, ու միակ տարբերությունն այն է, որ ադրբեջանցիներին փոխարինել են ՔՊ-ական պաշտոնյաներն ու քարոզիչները, «բանավեճի» լեզուն էլ հայերենն է։ Վստահաբար՝ եթե սոցկայքերի այս լեզվակռիվն անգլերեն լիներ, և օգտատերերի անունները՝ փակ, ցանկացած կողմնակի ընթերցող հարյուր տոկոսով համոզված կլիներ, որ դա հայերի ու ադրբեջանցիների միջև հերթական «խլեշն» է։ Չնայած՝ ուշադիր ընթերցողն այնուամենայնիվ կնկատեր տարբերությունը (ադրբեջանցիներն ամեն դեպքում ղարաբաղյան բանակի հաղթանակած հրամանատարներին «տակները շռող» չէին անվանում, ինչպես դա անում են հայի անուն-ազգանունով ՔՊ-ական քարոզիչները)։

Ինչևէ։ Փաստն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ հիբրիդային պատերազմը շարունակում է, և դա անում է ՀՀ իշխանությունների ու ՔՊ-ական քարոզիչների միջոցով։ Լավ, հասկացանք, տեղի է ունեցել պատերազմ, այդ պատերազմում մենք պարտվել ենք ու ստիպված ենք համակերպվել որոշ իրողությունների հետ։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Նիկոլն ու իր արսենթորոսյանակերպ զանգվածն իրենց պահում են ոչ թե որպես պարտված կողմի ներկայացուցիչներ, այլ որպես հաղթած պետության (Ադրբեջանի) խոսնակներ։ Ուշադիր լսեք, թե սրանք ինչ են ասում՝ «Ղարաբաղը միշտ էլ Ադրբեջան է եղել», «իրենց սուվերեն տարածքն է, ինչ ուզում՝ անում են», «բա լավ ա՞, որ հայերը 30 տարի իրենց տարածքներն օկուպացրել էին ու իրենց հուշարձաններն ավերում էին, հիմա էլ նույնը իրենք են անում», և այլն։ 

Հասկանալի է, չէ՞, տարբերությունը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ներկայացներ պատերազմում պարտված Հայաստանը՝ նա մոտավորապես այսպիսի մի բան կասեր․ «Ժողովուրդ ջան, դե հիմա մենք փորձեցինք պայքարել հանուն արդարության, բայց այսօրվա աշխարհում, ցավոք, արդարությունը տեղ չունի։ Ի՞նչ արած, թշնամին ուժեղ էր, ու մենք պարտվեցինք»։ Բայց նա չի ասում «պարտվեցինք, թեև մեր պայքարն արդար էր», նա ասում է «Ադրբեջանը հաղթեց, և դա արդար էր, որովհետև մենք էն գլխից սխալ էինք, Ղարաբաղը միշտ էլ ադրբեջանական է եղել, մե՛նք էինք ապուշ, որ գնացինք արկածախնդրության, ու շնորհակալություն Ադրբեջանին, որ մեզ ոչ միայն բուժեց, այլև օգնեց կտրել մեր վզից կապած թոկը և դառնալ ինքնիշխան, հիմա էլ ցորենով-բենզինով-բանով է օգնում»։ Այսինքն՝ նա այս պատերազմի արդյունքներին նայում է ոչ թե հայաստանցու, այլ ադրբեջանցո՛ւ հայացքով։

Ի դեպ, հիբրիդային պատերազմի նպատակներից մեկն էլ հենց դա է՝ թշնամուն համոզել, որ նրա կրած պարտությունը ոչ միայն վերջնական է, այլև այդ ելքն արդարացի էր, հետևաբար՝ հետագա դիմադրության ցանկացած փորձ ավելի ծանր հետևանքներ է ունենալու, և դա նույնպես արդարացի է լինելու»։

Մարկ Նշանյան

Ամբողջական՝ «Չորրորդ իշխանություն»-ում: