«Եթե Փաշինյանի պատասխանը չգոհացնի, ավելի խիստ միջոցների ենք դիմելու»
Անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության դիմաց։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է armeniasputnik-ը:
«Ընտրություններից 8 օր է անցել, մի գերի վերադարձրե՞լ են, ընդհակառակը մեր հողում մեր տղերքին են ծեծում, տեսե՞լ եք այդ տեսանյութը, ընդամենը 2 օր առաջ մեր տղաներին ծեծեցին, ջարդեցին, զենքերը վերցրին, ասում էին ադրբեջանցիները դուրս են գալու մեր տարածքից, տեսնում ենք, որ մի բան էլ առաջ են գալիս»,–ասում է ծնողներից մեկը` Արևշատյան Էդիկը։
Ծնողները պնդում են, որ եթե Նիկոլ Փաշինյանի պատասխանն իրենց չգոհացնի ավելի խիստ միջոցների են դիմելու։
Ծնողներից մյուսն էլ նշում է, որ եկել են կառավարության շենքի մոտ, որպեսզի ժողովուրդը տեսնի անհետ կորած զինծառայողների ծնողների վիճակը։