Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ
Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխանության ներկայացուցիչների նկատմամբ. «Ազատություն»
Պատգամավորները նաև պահանջել են ազատ արձակել Վրաստանում քաղբանտարկյալներին։
Եվրոպական խորհրդարանը Եվրամիությանը կոչ է արել թիրախային պատժամիջոցներ սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի և իշխանության այլ բարձրաստիճան ներկայացուցիչների նկատմամբ։
Պատժամիջոցների ենթակա անձանց թվում նշված են նաև վարչապետ Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Կոչը վերաբերում է նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների, դատավորների, դատախազների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների։ Պատժամիջոցները կարող են ներառել ակտիվների սառեցում և Եվրամիություն մուտքի արգելք։
Պատգամավորները նաև պահանջել են ազատ արձակել Վրաստանում քաղբանտարկյալներին։
Newsline. Իսկ Հայաստանում արձանագրված ժողովրդավարական նորմերի աղաղակող խախտումների հարցում Եվրախորհրդարանը խուլ է, կույր ու համր:


