«Եվրոպայի հրապարակի» բացումը Հյուսիսային պողոտայում (ուղիղ)
Երևանի ավագանին ընդունել է Երևանի Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող հրապարակը Եվրոպայի խորհրդի կամ Եվրոպայի հրապարակ անվանակոչելու որոշումը:
Առաջարկությունը քաղաքապետարան էր ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ու Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։
«Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակի առթիվ, ԵԽ քարտուղարությունն առաջարկների ծրագիր է մշակել՝անդամ պետություններում կազմակերպության 70-ամյա հոբելյանի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի անունով անվանակոչել որևէ փողոց, հրապարակ, այգի կամ պուրակ: Հաշվի առնելով ԵԽ-ի հետ Հայաստանի արդյունավետ և օրինակելի համագործակցությունը՝ Հայաստանի կողմից այս առաջարկը կյանքի կոչելը ԵԽ-ին և դրա արժեքներին մեր երկրի հավատարմության վերահաստատման կարեւոր վկայություն կհանդիսանա»,- նշվել էր առաջարկում։
Ուղիղ հեռարձակումն՝ ԱՅՍՏԵՂ