«  Մայիս 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել

ԵԽԽՎ համազեկուցողները հայտարարություն են տարածել

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Շիրցելը հայտարարություն են տարածել դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչի առնչությամբ՝ անդրադառնալով նաև Դատական բարեփոխումների անհրաժեշտության մասին վարչապետի հայտարարությանը:

«Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է զերծ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական իշխանության նկատմամբ: Դատական իշխանության անկախությունը օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս ապահովվում է քաղաքական դերակատարների միջամտության բացակայությամբ»,-նշում են համազեկուցողները:

Նրանք նկատում են դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության դեռևս ցածր մակարդակը:

«Դատական բարեփոխումներն առաջնահերթություն են մնում, և մենք ողջունում ենք դատական համակարգի բարեփոխման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտած հանձնառությունը, հատկապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի հետ կապված, ինչպես նաև այդ հարցում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցելու նրա ցանկությունը»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ին կոչ էր արել մայիսի 20-ին  արգելափակել դատարանների մուտքերն ու ելքերը։ Կառավարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարեց դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու անհրաժեշտության մասին: