«  Ապրիլ 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

FIP. Պլեբեսցիտ, ազգային համամասնություն և Մադրիդյան սկզբունքներ. Փաշինյանը մանիպուլացնում է (տեսանյութ)

FIP. Պլեբեսցիտ, ազգային համամասնություն և Մադրիդյան սկզբունքներ. Փաշինյանը մանիպուլացնում է (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Նա այդ թվում նշել է, որ փաստաթղթով նախատեսված պլեբիսցիտը չէր կարող նշանակել Արցախի անկախացում կամ Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ՝ ազգային կազմի համամասնության հավանական փոփոխության հեռանկարի բերմամբ:

«Փաստերի ստուգման հարթակը» ուսումնասիրել է փաստաթղթի հրապարաված տարբերակը, որտեղ ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիշատակում չկա: Ուսումնասիրել ենք «պլեբիսցիտ» բառի բացատրությունը՝ օգտվելով մի քանի միջազգային մասնագիտական բառարաններից, ինչպես նաև ցույց ենք տվել, որ Մադրիդյան փաստաթղթում առկա՝ հետաձգված պլեբիսցիտի դեպքում ազգային համամասնության փոփոխության վերաբերյալ Փաշինյանի պնդումը ևս մանիպուլյատիվ է: