Ֆուտբոլի քաղաքականն է ճիշտը. «ՉԻ»
«Չորրորդ Իշխանություն»-ը գրում է.
Շաբաթն ավարտվեց պարտությամբ: Փառք աստծո, այս անգամ միայն ֆուտբոլային խաղադաշտում: Թուրքիայի հետ խաղը այնպիսի աժիոտաժ էր առաջացրել, ասեղ գցելու տեղ չկար ստադիոնում:
Մեր ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, որպեսզի հանդիպման առաջին պլանում հենց ֆուտբոլը լինի, ու դա հաջողվեց նրանց: Ինչը չես ասի շատերի մասին, որոնց համար ֆուտբոլը քաղաքականացնելու կամ սեփական պրիմիտիվիզմը ցուցադրելու շանս էր: Դե, ո՞նց կարելի էր նման շանսը բաց թողնել:
Կովազդ
Այդ ընթացքում Շուշիից դեպի Ստեփանակերտ ընկած հատվածում ադրբեջանցիները նոր բարձունքներ են վերցրել, առաջ եկել, սկսել այդ բարձունքները կահավորել, ամրացնել, բայց սա ավելի շուտ լիրիկական շեղում է: Մի բարձունք ավել, մի բարձունք պակաս, տարբերություն արդեն շատ չի զգացվում: Ռուսները մի հատ ջղայնացած հաղորդագրություն տարածեցին, մուննաթ եկան ադրբեջանցիների վրա, հարցը փակվեց:
Դժգույն կանաչից դեպի պայծառ ռոզըվի
Մեր իշխանությունները բարձունքների ժամանակը չունեն, զբաղված են, սրտները հանկարծ սակուրա է ուզել: Շախ ու մատ արեցին Թամանյանին ու Երևանի նախկին բոլոր ճարտարապետներին, որոնք մինչև հիմա գլխի չէին ընկել, որ Երևանը պետք է գեղեցկացնել ոչ թե կանաչապատմամբ, այլ վարդագույնապատմամբ: Կանաչը ասոցացվում է դժգույն, դժբախտ երևույթների հետ, իսկ ահա վարդագույնը՝ երևի թավիշի, հեղափոխության, վարդագույն երազների հետ: Կարող է, ոգեշնչվել են վարդերի հեղափոխությունից... չգիտենք, ծառերն էին մեղք, որոնք նույնպես հեղափոխության զոհեր դարձան:
Ամբողջական՝ սկզբնաղբյուրում: