Հայաստան
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, որոշեց ևս երեք ամսով երկարացնել կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին դատարանը ևս երկու ամսով երկարացրել էր Գագիկ Ծառուկյանի կալանքը: Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում էր հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել էր իբր առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով:


