«  Դեկտեմբեր 2019  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Яндекс.Метрика

Գագիկ Քամալյան. «ԱՄՆ-ն տվեց պատասխան Թուրքիայի ռազմաքաղաքական նկրտումներին»

Գագիկ Քամալյան. «ԱՄՆ-ն տվեց պատասխան Թուրքիայի ռազմաքաղաքական նկրտումներին»

ԱՄՆ-ն տվեց պատասխան Թուրքիայի ռազմաքաղաքական նկրտումներին։

Սա ըստ էության դեմարշի մի ձև էր, որին դեռևս պարզ չէ, թե ինչպես կպատասխանի Թուրքիան։
Այն, որ Թուրքիային նման մեթոդներով ճնշելը դժվար է, դա շատ լավ գիտեն ամերիկացիները, պարզապես նրանք իրենց ձեռքի տակ գտնվող ամենափոքր միջոցն էլ բանեցնելու են Էրդողանին զսպելու համար։

Այս ամենով երբ ուրախանում են սփյուռքի ու Հայաստանի հայությունը՝ նորմալ է, բայց պետական մակարդակով մենք պետք է շատ զգույշ լինենք աշխարհաքաղաքական գործընթացների էպիկենտրոնում հայտնվելուց, և որ ամենակարևորն է, մենք պետք է հասկանանք, որ մեր կամքից անկախ տարածաշրջանում Հայաստանի դերն ու նշանակությունը բարձրացել է, որից պետք է օգտվենք ո‘չ թե պատմական անցյալից եկող էմոցիաներով, այլ մեր այսօրվա սուվերենությունը ամրացնելու գիտակցումով։

Ռուսաստանը ևս հասկանում է, որ Թուրքիայի ու ԱՄՆ հարաբերությունների հետևանքով՝ ԱՄՆ հետաքրքրությունները Հայաստանի հանդեպ մեծացել են, իսկ դա ռուսների համար շատ ցավոտ է, դրա համար էլ վերջերս Լավրովը փորձում էր հայաստանյան լսարանի համար ականջահաճո ելույթներ ունենալ...

Այնպես որ, այս ամենը շատ հետաքրքիր է դառնում, որից անհրաժեշտ է օգտվել....

Գագիկ Քամալյան

Դեկտեմբերի 12-ին  ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը։ 
Բանաձևը նաև մերժում է ցեղասպանության հերքման հետ ԱՄՆ կառավարության «ներգրավման կամ ասոցացման փորձերը» և «դրա ծագման խրախուսումն ու հասարակական ըմբռնումը»։