Պաշտոնական
Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականի ապրիլին երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես եւ շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին է:
Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երեւան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան եւ պահանջում է վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: