Գորիսի փոխհամայնքապետ. Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային (տեսանյութ)
Երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։ Տեղեկությունը Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։
«Մեքենան կանգնեցրել են, լկտի արտահայտություններ արել։ «Տուպիկ» է եղել` մեքենան իրենց դիմացը կանգնած։ Տեսել են հայկական համարանիշներով մեքենա է, սկսել են կոպիտ արտահայտություններ անել։ Ասել են` ինչու ես կանգնել, քշի գնա, վարորդն ասել է` ճանապարհ չկա»,- պատմեց փոխհամայնքապետը։
«Վարորդն ու երիտասարդները մոտ 15 րոպե այդպես մնացել են։ Հետո ռուս խաղաղապահները նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց շատ վատ են պահում, մոտեցել են, նրանց միջնորդությամբ մեքենան շարժվել է»,- ասաց Քոչարյանը։
Այսօր արդեն վարորդը հացը սահմանապահ զորքերին է հասցրել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում