Հարցազրույց
Հ1. Հարցազրույց Վաղարշակ Հարությունյանի հետ (տեսանյութ)
Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ռազմական և քաղաքական գործիչ, գեներալ-լեյտենանտ (1996-2002), ՀՀ պաշտպանության նախարար (1999-2000) Վաղարշակ Հարությունյանի հետ:
2002 թ. հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով աստիճանազրկվել է։ Վաղարշակ Հարությունյանը իր աստիճանազրկումը համարում է անօրինական, իսկ «Հանրապետություն» կուսակցության պնդմամբ, որի անդամ էր Վաղարշակ Հարությունյանը, վերջինիս աստիճանազրկումը քաղաքական հաշվեհարդարի միջոց էր։
Հիշեցնենք. Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունից հետո, տեղեկանալով ահաբեկչության մասին՝ այն ժամանակվա պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով բանակը փակել էր Երևան տանող ճանապարհները։ Իսկ օրեր անց Քոչարյանը այդ գործողությունը որակել էր որպես «ինքնագլուխ ու անընդունելի»...