Քաղաքական
Համանախագահները և PRCIO-ն ողջունում են ռազմական գործողությունների կրճատումը
Հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, Էնդրյու Չոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել:
«Առկա տեղեկությունների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից համեմատաբար հանգիստ է մնում: Համանախագահները և PRCIO-ն ողջունում են ռազմական գործողությունների կրճատումը և կողմերին կոչ են անում բոլոր ջանքերը գործադրել դեէսկալացիան շարունակելու համար: