«  Հունվար 2019  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

«Հանցավոր անբարոյականություն է․ փորձում են սրբագրել Քոչարյանին» (տեսանյութ)

«Հանցավոր անբարոյականություն է․ փորձում են սրբագրել Քոչարյանին» (տեսանյութ)

Ինչպես հայտնի է, 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների մասին 5-րդ ալիքը ցուցադրել է ֆիլմ, որում, ըստ այդ իրադարձությունների մասնակիցների, ամբողջությամբ խեղաթյուրվել են Մարտի 1-ի դեպքերը և ծառայեցվել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությանը: Ֆիլմի կադրերում երևում են նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, Մարտի 1-ի զոհերի հարազատները ու այլ անձինք:

2018թ. սեպտեմբերին ազգությամբ ռուս Դմիտրի Նովոկշանով անուն-ազգանվամբ ոմն մեկը ներկայացել է որպես սցենարիստ, վավերագրող՝ ասելով, թե ուզում է նկարահանել շատ անաչառ, անկողմնակալ ֆիլմ բացառապես Մարտի 1-ի զոհերի մասին, և բնականաբար ստացել աջակցություն:

«Եվ մենք այդ առաջարկը ներկայացրինք զոհերի հարազատներին ու ասացինք, որ նրանք ցանկություն ունեն, որ զոհերի ծնողները խոսեն այդ ֆիլմում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ իրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ 5-րդ ալիք կոչված եթերում 2 օր առաջ հայտնված այդ անբարոյական պատկերը իսկապես մեծ անակնկալ էր.

«Փաստորեն փորձում էին Ռոբերտ Քոչարյանի կատարած հանցագործության փաստերը սրբագրել: Բոլորը համոզվեցին, որ այդ ֆիլմում եղած ամեն ինչը գլխիվայր շրջված էր: Իսկ ամենամեծ անբարոյականությունն այն էր, որ զոհերի հարազատների խոսքերը խեղաթյուրված էին»:

Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը նշեց. «Ֆիլմում ամբողջովին՝ վերից վար իմ խոսքը խեղաթյուրված էր: Դա մեզ վրդովեցրել է»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: