Քաղաքական
«Հարցը չի քննարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայում. գրառումը ջնջվել է».«Ֆակտոր»
Ուկրաինայի Գերագույն Ռադայի թվիթերյան պաշտոնական էջում սխալմամբ արված գրառումը մեր միջամտությունից հետո շատ արագ հեռացվել է»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը։
«Այստեղ աշխատանքային ժամերը սկսվելուց անմիջապես հետո մեր միջամտության արդյունքում 15 րոպեի ընթացքում այն ջնջվել է»,- ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպանը։
Նա նշեց, որ հարցը քննարկել են Ուկրաինայի բոլոր պատկան մարմինների հետ և այն համարում են փակված։
Հիշեցնենք` Ուկրաինայի Գերագույն Ռադան Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ սադրանքին աջակցող գրառում էր արել Twitter-ի պաշտոնական էջում։