Հարութ Ուլոյան. Ինչու Հ1-ով չեն ցուցադրում «Հայաստանի կորսված գարունը»
Արդեն բավական ժամանակ է խոսակցություններ են պտտվում, թե Հ1-ով «Հայաստանի կորսված գրունը» ֆիլմի ցուցադրման պահանջի մերժման իրական պատճառն այն իրողությունն է, որ ֆիլմի գլխավորապես առաջին մասը նվիրված է 2008թ-ի նախագահական ընտրությունների նախընտրական շրջանին, որ իրադարձությունները պայմանավորվում են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձով, և որ, ըստ էության, ապացուցվում է ընտրությունների կեղծումն ու Տեր-Պետրոսյանի հաղթանակը:
Չեմ ուզում խոսել նման կեցվածքի բարոյական և քաղաքական սնանկության մասին, որոնք ինքնին չափազանց վտանգավոր են հենց իշխանությունների համար, ընդամենը մի բան նշեմ. խոսել Մարտի 1-ի մասին, խոսել համաժողովրդկան խաղաղ ըմբոստության մասին, բայց չխոսել 2008թ-ի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող իրադարձությունների, առավել ևս` խուսափել խոսել այդ համաժողովրդական շարժումը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, դա նույնն է, եթե խոսենք 2018թ-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից, բայց չխոսենք Նիկոլ Փաշինյանի դերակատարման մասին:
Ցուցադրե՛ք «Հայաստանի կորսված գարունը» Հանրայինի եթերում: Հիմա՛. ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ