Սերգո Տոնոյան. Մնում է հուսալ, որ մի հրաշքով կգա պահ, երբ Լիպարիտյանը կվերանայի այսօրվա իր ձախորդ դիրքորոշումը
Նայում ես ու ափսոսում, թե ինչպես է Հայաստանի անկախ պետականության կայացման գործում այդքան լուրջ ավանդ ներդրած Ժիրայր Լիպարիտյանն այսօր դարձել Նիկոլ Փաշինյանի հաստատած խղճուկ բռնապետության պաշտպանն ու խոսափողը։ Էլ չասած մտքերում առկա հակասությունների մասին:
Վերջերս Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում մի կողմից խստորեն ու արդարացիորեն դատապարտում է Կիլիկիո Հայոց կաթողիկոսության վրա Հայ հեղափոխական դաշնակցության հաստատած վերահսկողության փաստը, իսկ մյուս կողմից ոչ միայն արդարացնում, այլև խրախուսում է Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ վերահսկողություն սահմանելու Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ փորձերն ու մտասեւեռումը։
Չգիտես` լաս, թե խնդաս:
Մնում է հուսալ, որ մի հրաշքով կգա պահ, երբ Լիպարիտյանը կվերանայի այսօրվա իր ձախորդ դիրքորոշումը, քամուն չի տա և՛ ունեցած մեծ ավանդը, և՛ հասարակության շրջանում արդեն իսկ խարխլված հեղինակությունը և կորդեգրի սփյուռքահայ մտավորականներ Րաֆֆի Գալֆայանի ու Հրայր Բալյանի անկախ մտածողությամբ օժտված կառուցողական կեցվածքը։


