«  Նոյեմբեր 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Яндекс.Метрика

Հարութ Ուլոյան. «Փաշինյանի խոստովանությունները պատերազմի մասին». (տեսանյութ)

Հարութ Ուլոյան. «Փաշինյանի խոստովանությունները պատերազմի մասին». (տեսանյութ)

Հասարակական կարծիք ձևավորող ցանկացած անձ, ով Ղարաբաղի թեմային ու 44-օրյա պատերազմին անդրադարձ կատարելիս շրջանցում կամ մոռացության է տալիս (բնականաբար՝ միտումնավոր) տվյալ փաստերը, նա առնվազն տարրական բարոյականության հետ խնդիրներ ունի։ Առհասարակ, այս փաստագրումները մշտապես պետք է օրակարգում պահել։ Յուրաքանչյուր բառ կոնկրետ բովանդակություն ունի։ 



Նոյեմբերի 10, 2020թ․,
Ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանի խոստովանություններն ու գնահատականները 44-օրյա պատերազմի մասին․

1․ «Ի՞նչն եմ ես սխալ արել և ե՞րբ: Ընդ որում, ես ասում եմ պատերազմը կանխելու տրամաբանության մեջ: 1-ին. 2018 թվականին Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելով և ծանոթանալով Ղարաբաղի հարցի շուրջ եղած բանակցային իրադրությանը, ես, ըստ էության, պետք է գայի, ժողովրդին ասեի հետևյալը: Պետք է ասեի՝ «Սիրելի հայրենակիցներ, մենք ունենք այսպիսի տարբերակ, կամ մենք 5 տարածքներ վերադարձնում ենք առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման, կամ մենք ունենում ենք պատերազմ»: Ինչո՞ւ չեմ ասել այն ժամանակ այդ մասին: Որովհետև նախ կարևոր եմ համարել, որ փորձ անեմ, որ այդ բանակցային տրամաբանությունը որոշակիորեն փոխեմ, և, ըստ էության, ստացվում է, որ ինձ չի հաջողվել այդ բանակցային տրամաբանությունը փոխել:»

2․ «[Բանակցային տրամաբանությունը փոխելուն միտված] պայքարն է, որ ի վերջո բերել է պատերազմի: Մենք արդյոք գիտեի՞նք, որ կարող է լինել պատերազմ: Իհարկե, գիտեինք: Արդյոք պատրաստվո՞ւմ էինք այդ պատերազմին: Իհարկե, պատրաստվում էինք»։

3․ «Շատ կարևոր է նաև խոսել այն մասին, թե արդյոք այս պատերազմն անխուսափելի էր: Ես ուզում եմ շատ ուղիղ ասել, որ այս պատերազմից խուսափելու կար մեկ հնարավորություն․ 5 տարածքների հանձնում` առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման: 
[...]
Միջազգային հանրությունն ունի կոնսենսուս, որ քանի որ Ղարաբաղի ստատուսի ճշգրտման հարցը շատ բարդ է, և սեղանին ունենք շատ կոնկրետ հարց, որը տարածքների հանձնումն է, ուրեմն եկեք այդ կոնկրետ հարցը լուծենք, հետո կանցնենք մնացած հարցերին: 2018-ի մայիսի դրությամբ սա եղել է կոնսենսուս համանախագահների միջև: Նույնսիկ 2016 թվականին սա իրականացնելն արդեն ծայրահեղ անհրաժեշտություն էր»:

4․ «Կա նաև այսպիսի հարց. ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին նույն պայմաններով հրադադար կամ զինադադար չի կնքվել: Մի պարզ պատճառով։ Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը»:
«Պատերազմի մեկնարկից հետո այլևս խոսքը չէր լինելու 5 տարածքների մասին, այլ՝ 7 տարածքների մասին, մանավանդ պատերազմի ինչ-որ փուլից: Ընդ որում, գնալով ավելի ընդլայնված սեգմենտով»:

5․ «Եվ ինչո՞ւ [պատերազմի] փուլերից մեկում [զինադադարի պայմաններն ընդունելու] որոշում չկայացվեց: Շատ պարզ մի պատճառով: Մենք ուզում էինք բեկել պատերազմի ընթացքը»:
«[Զինադադարի պայմաններն ընդունելու] որոշում կայացրել եմ այն բանից հետո, երբ որ, ըստ էության, Բանակը շարունակաբար պնդել է նման քայլի գնալու անհրաժեշտությունը»:

6․ «Ըստ էության, եթե մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքները վերադարձնելու բանաձևին, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Եվ դա ճշմարտություն է»:

Հարութ Ուլոյան