Խոսք
Հասմիկ Հարությունյան. Ինչի՞ համար...
- Եթե մեկը ժխտում ու ծաղրում է պատմությունդ,
- Եթե մեկը ջանում է վերացնել ազգային խորհրդանիշներդ,
- Եթե մեկը ժխտում ու նսեմացնում է Ցեղասպանությունդ,
- Եթե մեկը քեզ պարտությունների է տանում՝ մի քանի օրում հազարավոր զոհերով,
- Եթե մեկն այդ ընթացքում գիշերվա 2-ին զանգում է զորամասեր, զինվորներին «գժվացնում» ու հրճվում դրանից,
- Եթե մեկն ամբողջ բանակդ, ներառյալ զոհերիդ, դասալիք է հռչակում,
- Եթե մեկը տարածքներ է հանձնում,
- Եթե մեկը հպարտանում է պարտությամբ և այն հաղթանակ կոչում,
- Եթե մեկը հասնում է նրան, որ էթնիկ զտում, տեղահանություն կատարվի և ապա տեղահանվածների հանդեպ ատելություն սերմանում,
- Եթե մեկն ատելություն է սերամնում իր ռազմագերիների հանդեպ,
- Եթե մեկը սողում է օտարների առջև ու հոխորտում իր քաղաքացիների վրա,
- Եթե մեկն իրեն օրենքից, սահմանադրությունից, միջազգային նորմերից, հոգևոր բոլոր արժեքներից վեր է համարում,
- Եթե մեկին իշխանության են պահում օտար ուժեր՝ իրենց նյութական միջոցներով ու խաչասերված մեթոդներով,
- Եթե մեկին գովաբանում են և նրան իրենց սատարումը հայտնում թշնամի երկրների իշխանությունները,
- Եթե մեկը համարում է, որ թոշակառուն կվատնի հավելյալ մի քանի հազար դրամը, մինչդեռ իրենց պետք են միլիոնավոր դոլարներ...
Ինչի՞ համար պիտի որևէ բանական արարած այդ մեկին քվե տա. միմիայն մի քիչ ասֆալտի ու համերգի համա՞ր։


