«  Հունիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Ս. Թեոդիտոն Գաղատացու, Ս. Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օրը

  • Ս. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սուրբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնն այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել: Սակայն կատարվածը հայտնի է դառնում, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոնը հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Ս. Թեոդիտոնի և յոթ կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը:
  • Նույն օրը Ս. Թալիելյա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-06-30, 2023-06-22, 2024-06-13, 2025-07-03, 2026-06-18, 2027-06-10, 2028-06-29, 2029-06-14, 2030-07-04։

Читать на русском