«  Հուլիս 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Яндекс.Метрика

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Ս. Կիպրիանոս եպիսկոպոսի և Հուստիանե կույսի, Եվփիմե կույսի և 45 վկաների, Քրիստինե կույսի հիշատակության օրը

  • Կիպրիանոսն ապրել և գործել է 3-րդ դարում: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ նա ազնվական և մեծահարուստ մարդկանցից էր, իմաստուն և մոգության արվեստում հմտացած: Նույն քաղաքում էր բնակվում նաև մի քուրմի դուստրը՝ Հուստիանեն, ով քրիստոնյա դառնալով՝ ճշմարիտ հավատի է բերում նաև իր ծնողներին: Ստանալով կռապաշտ իշխանի ամուսնության առաջարկը՝ մերժում է, պատճառաբանելով, որ ինքն արդեն Քրիստոսի հարսնացուն է: Իշխանը խնդրում է Կիպրիանոս մոգի աջակցությունը, սակայն վերջինս, ազդվելով կույսի գերբնական ուժից, քրիստոնյա է մկրտվում և կարճ ժամանակում եպիսկոպոս դառնալով՝ նվիրվում է քարոզչական առաքելության: Իսկ Հուստիանեն ձեռնադրվում է սարկավագուհի: Դեկոսյան հալածանքների ժամանակ Կիպրիանոսն աքսորվում է և գլխատվում: Նահատակվում է նաև Հուստիանե կույսը:
  • Եվփիմեն քրիստոնյա ընտանիքի զավակ էր և իր ողջ կյանքն Աստծուն ընծայելու համար կուսության ուխտ էր արել: Նա իր 45 ընկերուհիների հետ հրաժարվում է քաղաքի հեթանոս աստվածներից մեկի պատվին կազմակերպված հանդեսին մասնակցել և թաքնվում է: Հայտնաբերվելով և ատյան տարվելով՝ Եվփիմեի ընկերուհիները տեղում սրախողխող նահատակվում են, իսկ նա, դաժան կտտանքների ենթարկվելով, նետվում է գազանների մոտ, որտեղ Աստծո օգնությամբ անվնաս է մնում: Սակայն գերադասելով մեռնել գազանների ժանիքներից, քան մարդկանց չարությունից, խնդրում է Աստծուն և այդպես էլ մարտիրոսանում: 
  • Քրիստինե կույսը Փյունիկիայից էր, կառավարչի դուստր: Բարձր աշտարակ կառուցելով և ոսկե ու արծաթե կուռքեր տեղադրելով՝ հայրն իր դեռատի դստերը կարգում է քրմուհի: Բայց Քրիստինեն, երկնային ներշնչումով, ըմբռնելով քրիստոնեության վեհությունը և հեթանոսության ոչնչությունը, փշրում է կուռքերը, վաճառում դրանք և գումարը բաշխում աղքատներին: Դրա համար նա անասելի չարչարանքների է ենթարկվում և նահատակվում:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-08-01, 2023-07-24, 2024-07-15, 2025-08-04, 2026-07-20, 2027-07-12, 2028-07-31, 2029-07-16, 2030-08-05:

Читать на русском