«  Օգոստոս 2026  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика


Հայ Առաքելական Եկեղեցին նշում է. Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է. Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

Հիշատակ Ս. Աստվածածնի գոտու գյուտի

Ս. Աստվածածնի գոտու գյուտը Տիրամորը նվիրված Հայ Առաքելական Եկեղեցու յոթ տոներից է: Մի հանգամանք, որն ակնհայտ կերպով ցույց է տալիս Ս. Կույսի՝ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ունեցած կարևոր և նշանակալից տեղի ու դերի մասին:

Նա, որպես մայրության և առաքինության կատարյալ օրինակ, դարեր ի վեր իր այդ հատկանիշներով կերտել ու ձևավորել է հայ օրիորդի, կնոջ և մոր նկարագիրն ու դիմագիծը՝ միաժամանակ հրաշագործություններով այսօր էլ շարունակում է իր կենդանի ներկայությունն ու ներգործությունն ունենալ մեր կյանքում: Արկադիոս կայսեր օրոք (395 - 408թթ.) Երուսաղեմում էր գտնվում Ս. Աստվածածնի գոտին, որը հատուկ ուշադրությամբ և հարգանքով տարվում է Կ. Պոլիս: Այստեղ հավատացյալները մեծ երկյուղածությամբ այն զետեղում են եկեղեցում: Հույները հետագայում Ս. Մարիամին նվիրված նոր եկեղեցի են կառուցում և գոտին դնում այնտեղ՝ հավատացյալների համար պաշտամունքի և տոնակատարության առարկա դարձնելով:

Հայ իրականության մեջ Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնը 1774 թվականին ներմուծել է Սիմեոն Երևանցի Հայրապետն՝ իր հրատարակած օրացույցի մեջ: Առհասարակ, Քրիստոսի Եկեղեցին թե` սրբերի մասունքների, թե` նրանց գործածած որոշ իրերի հանդեպ ունեցել է և այսօր էլ ունի յուրահատուկ վերաբերմունք: Աստվածաշունչը և եկեղեցական կյանքի փորձառությունը փաստում են, որ Ամենակարող Աստված իր զորությունը նաև այդ առարկաների միջոցով է արտահայտել:

Սուրբգրային լավագույն վկայությունն այն դրվագն է, որտեղ ներկայացվում է, թե ինչպես մեռած մարդու դիակը, դիպչելով Եղիսե մարգարեի ոսկորներին, վերակենդանանում է (Դ Թագ. 13: 21):

Ուստի, Եկեղեցին հարգանք ցուցաբերելով աստվածային զորությամբ օժտված իրերի նկատմամբ, դրանց միջոցով իր պաշտամունքն ու երկրպագությունն է մատուցում ճշմարիտ Աստծուն: