Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբի հայտարարությունը
Հարգելի կոնգրեսականներ և համակիրներ
Վաղը քվեարկությունն է։ Կոնգրեսի ընտրական շտաբը ամբողջ օրը աշխատելու է։ Գործելու է նաև աշխատանքային խումբ, որը տեսախցիկների միջոցով ուղիղ հեռարձակմամբ հետևելու է քվեարկության ընթացքին բոլոր տեղամասերում։
Ընտրախախտումներ արձանագրելու դեպքում, խնդրում ենք կապվել շտաբի հետ հետևյալ հեռախոսահամարներով. 041 403490, 093 523754, կամ դիմել կուսակցության համապատասխան տարածքային կառույցների պատասխանատուներին։
Միևնույն ժամանակ, եթե կցանկանաք աջակցել մեզ՝ հանդես գալով որպես ՀԱԿ վստահված անձ, սիրով կընդունենք Ձեր աջակցությունը։ Այդ հարցով նույնպես դիմեք ընտրական շտաբին՝ վերոնշյալ հեռախոսահամարներով։
Հաջողություն և Հաղթանակ բոլորիս։
Կոնգրեսի ընտրական շտաբ
Հարգելի՛ ընտրողներ
Տեղամասում պետք է ստանաք ընդհանուր թվով 18 քվեաթերթիկ, որևէ համարի քվեաթերթիկ ստանալուց հրաժարվել չեք կարող։
Դուք ազատ եք ձեր կամքը դրսևորել քվեարկության խցիկի ներսում՝ գաղտնի, ինչպես և պահանջում է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը։
Հունիսի 7-ին գնացե՛ք տեղամասեր և հիշեք՝ ընտրությունների արդյունքները որոշողը ձեզնից յուրաքանչյուրն է։
ԿԸՀ


