«  Դեկտեմբեր 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայաստանի բնակչության թիվը նվազում է

Հայաստանի բնակչության թիվը նվազում է

Հայաստանի մշտական բնակչությունը 2020թ. հունվարի 1-ի դրությամբ 2019թ. տարեսկզբի համեմատ նվազել է 5 600-ով կամ 0.2%-ով և կազմել 2 959 700 մարդ: Հայտնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից՝ մեկնաբանելով, որ արձանագրված տվյալները հաշվարկվում են բնակչության բնական հավելաճի և միգրացիայի մնացորդի տվյալներով:

Ընդ որում, բնակչության 63.9%-ը բնակվում է քաղաքներում, 36.1%-ը՝ գյուղական բնակավայրերում: Բնակչության 47.2%-ը տղամարդիկ են, 52.8%-ը` կանայք: Բնակչության միջին տարիքը կազմում է 36.9 տարեկան, տղամարդկանց միջին տարիքը՝ 34.8, կանանցը՝ 38.8:

Հայաստանում յուրաքանչյուր 1 000 աշխատող քաղաքացի «պահում է» 230 տարեց մարդու և 336 0-15 տարեկան երեխայի:

Միջին հաշվով յուրաքանչյուր կին լույս աշխարհ է բերում 1.5 երեխա, ինչը ըստ վիճակագիրների զգալիորեն ցածր թիվ է։ Բնակչության նորմալ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ այդ ցուցանիշը հասնի առնվազն 2.1-ի:

Այդուհանդերձ, ծնելիության ցուցանիշը 2020 թ-ի տվյալներով փոքր ինչ ավելացել է. եթե 2019թ.-ին հայաստանյան ընտանիքներում 3-րդ և 4-րդ երեխաները ընդհանուր ծնվածների 25.0%-ն էին կազմում, ապա 2020թ-ին՝ 27.4%-ը:

2019թ.-ի համեմատ 2020-ին ավելացել են նաև մահվան դեպքերը՝ 1.7%-ով: Մահվան պատճառներում ավելացել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, որոնք կազմում են արձանագրված դեպքերի շուրջ երեք քառորդը: Նախորդ տարվա համեմատ ավելացել են նաև շնչառական օրգանների, արտաքին պատճառների, մարսողական օրգանների հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը:

Քաղաքներում տղամարդկանց մահվան միջին տարիքը կազմել է 73.2 կանանցը՝ 79.7 տարի, գյուղերում՝ համապատասխանաբար` 72.7 և 79.1 տարի:

ՀՀ բնակչության տեղաշարժերի 90%-ն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության հետ: 68%-ը մեկնել են կարճ ժամանակով՝ մինչև 3 ամիս, 32%-ը երկարաժամկետ՝ 1 և ավելի տարի: