«  Մարտ 2022  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայաստանի հարավային շրջանների ճանապարհները կաթվածահար վիճակում են

Հայաստանի հարավային շրջանների ճանապարհները կաթվածահար վիճակում են

Հայաստանի հարավային շրջանները՝ Մեղրին, Քաջարանը, Կապանը, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունը Գորիս- Երևան (Մ-2) մայրուղուն միացնող ճանապարհը կաթվածահար վիճակում են, գրում է syuniacyerkir.am–ը։

Նշվում է, որ Շինուհայրի խաչմերուկից մինչև Կապան տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մեքենաներ են կանգնած, մի մասը՝ ձյան մեջ արգելափակված:
Երեք օր շարունակ ձյան շրջափակման մեջ են հայտնվել Իրանից Հայաստան եկող տասնյակ ավտոբուսներ, որոնց մեջ, բնականաբար, նաև երեխաներ են ու կանայք:

Շրջափակման մեջ են ծանրաքաշ բեռնատարներ, նաև՝ կցորդով, որոնց թափքում Հայաստանում  գնված և Պարսկաստան տեղափոխվող խոշոր եղջերավոր անասուններ են. այդպես՝ երեք օր շարունակ...

Բեռնատարների առանձնապես մեծ կուտակումներ կան Կապան քաղաքի մուտքում, Սատանի կամրջում, Շինուհայրի խաչմերուկում և բազմաթիվ այլ վայրերում:

Այդ ամենը գուցե և բնության հերթական քմահաճ տարերք համարեինք, եթե... Եթե ճանապարհին ձյունամաքրիչ մեքենաները կանոնավոր աշխատանք իրականացնեին:

Միակ տեղը, որ նման աշխատանքի ականատես եղանք՝ Սատանի կամրջից մինչև Տաթև ընկած ոլորաններն  էին:

Իսկ Վերին Խոտանան-Տաթև հատվածում գոնե մեկ ձյունամաքրիչ մեքենա չէր աշխատում (ժամը 13-ի դրությամբ): Երկու անսարք ձյունամաքրիչ գտնվում էին Տանձավերի մերձակայքում՝ օգնություն աղերսող: