Տարածաշրջան
 
 
 «Հայաստանի իշխանությունները պետք է նախապատրաստեն բնակչությանը հարևանների հետ խաղաղության հաստամանը»
 
 Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, թուրքական պետական TRT World հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է ամեն ինչ անի՝ Հայաստանի քաղաքացիներին հարևան պետությունների հետ խաղաղությանը նախապատրաստելու համար»,
«Նախևառաջ, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից, իսկ ադրեբեջանցի ներքին տեղահանվածները պետք է վերադառնան հարազատ օջախներ: Այդ դեպքում արդեն քայլեր կձեռնարկվեն վստահության, լիարժեք տարածաշրջանային համագործակցության և ազգամիջյան հաշտեցման վերականգնման ուղղությամբ», - նշել է Հաջիևը:
 
 

