Բանակ
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը այցով Վաշինգտոնում է
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ժամանել է Վաշինգտոն՝ մասնակցելու Բարեվարքության ամրապնդման ամենամյա համաժողովին (Building Integrity Conference), որն անցկացվում է մարտի 5-7-ը։
Պատվիարկության կազմում են փոխնախարար Գաբրիել Բալայանը և մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը։ Համաժողովին մասնակցում են 32 երկրների և միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ։ Համաժողովի շրջանակներում քննարկվում է ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների միջև համագործակցությունը։