Պաշտոնական
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը կմեկնի Դուշանբե` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։