«  Օգոստոս 2023  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Яндекс.Метрика

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հերքել է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ ամենօրյա պարեկության արդյունքում չի նկատել ռազմական տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ՝ փաստացի հերքելով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի սահմանին զորքերի կուտակման վերաբերյալ :

Թվիթերի իր էջում ԵՄ առաքելությունը մասնավորապես գրել է.

«ՀՀ-ում ԵՄ առաքելությունը ամենօրյա ռեժիմով դիտարկում  է ռազմական եւ անվտանգային իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Տեղում հավաքված ինֆորմացիայի համաձայն, մենք չենք տեսնում որեւէ որեւէ անսովոր տեղաշարժ կամ զորքերի կուտակում  հատկապես Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Առաքելությունը շարունակում է իրականացնել պարեկություն տվյալ տարածքում»:

Նշենք, որ Ադրբեջանը հայտարարել էր, թե իբր հայ-ադրբեջանական սահմանին կուտակումներ կան: Այս ապատեղեկատվությունը հերքել էր ՀՀ ԱԳՆ-ն՝ նշելով, որ այդ ստահոդ տեղեկությունների տարածումը վկայում է տարածաշրջանում իրադրությունը լարելու Ադրբեջանի մտադրության մասին: