Բանակ
Հայաստանում զինվոր է մահացել
Հայաստանի զորամասերից մեկում շարքային զինծառայող-բուժակ է մահացել: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը.
«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.:
Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»: