«  Դեկտեմբեր 2021  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում (տեսանյութ)

Հայաստանի ներկայացուցիչ Մալենան  ճանաչվեց «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի մրցույթ հաղթողը։  Մեր երկիրը վաստակեց 224 միավոր։ Լեհաստանի մասնակիցը երկրորդ հորիզոնականում է, իսկ Ֆրանսիան՝ երրորդը։

Երգի մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան հանդես եկավ «Քամի-քամի» երգով, որն օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը։

Հայաստանի ներկայացուցիչը մրցույթում հաղթել է  224 միավորով: Ժյուրիի քվեարկության արդյունքում Մալենան հավաքել է 115 միավոր՝ հայտնվելով երրորդ հորիզոնականում: Հայաստանն առավելագույն 12-ական միավոր է ստացել Լեհաստանից եւ Պորտուգալիայից: Հեռուստադիտողի քվեարկությամբ Հայաստանը ճանաչվել է հաղթող՝ վաստակելով 109 միավոր: Մրցույթին հաջորդած ասուլիսին «Եվրատեսիլ»-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը հաստատել է, որ 2022 թ-ին Հայաստանը կհյուրընկալի մրցույթը:

Նշենք, որ Ադրբեջանի ներկայացուցիչը գրկել և շնորհավորել էմ Մալենային.

Возможно, это изображение (1 человек и текст «yan an»)