Արցախ
Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում երեկ՝ հուլիսի 28-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։ Տեղեկությունը հայտնել է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ն:
Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր՝ հուլիսի 29–ին, շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում։