Արցախ
Հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով երեկ՝ սեպտեմբերի 13-ին, իրականացվել են հարավային թևում՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանում:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: