Արցախ
Հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքները հունվարի 17-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հարավային թևում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ջրականի (Ջաբրայիլ) ուղղությունից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և հաստատվել է 1706 աճյուն: