«  Հունվար 2020  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբ Կիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Яндекс.Метрика

Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուները

Հայտնի են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուները

Արդարադատության նախարարությունը հրապարակում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի` իրավաբան-գիտնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող անդամների թեկնածուների ընտրության արդյունքները:

Այսպիսով, Արդարադատության նախարարության կողմից ընտրված թեկնածուներն են՝

իրավաբան-գիտնականներ՝

Անահիտ Մանասյանը, Արթուր Ղամբարյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Թավադյանը, Լևոն Գևորգյանը և Տիգրան Մարկոսյանը.

հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ՝

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Կարեն Զադոյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ` Դանիել Իոաննիսյանը:

Արդարադատության նախարարության կողմից ընտրված վերոնշյալ թեկնածուների ցանկը կներկայացվի ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ վարչապետի որոշմամբ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում նրանց ընդգրկելու հարցին անդրադառնալու համար:

Միաժամանակ տեղեկացնենք, որ Արդարադատության նախարարությունում թեկնածուների ընտրությունը կատարելու համար ուսումնասիրվել են բազմաթիվ հայտեր, իսկ չընտրված թեկնածուները հետագայում կարող են հնարավորություն ունենալ ներգրավվելու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներում` որպես փորձագետ կամ խորհրդատու:

Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը վարչապետի որոշմամբ ունենալու է 16 անդամ. հանձնաժողովի կազմում ընդգրկվելու են՝Արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը,  դատավորների ընդհանուր ժողովից 1 անդամ, 6 իրավաբան գիտնականներ, ՀԿ-ների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը: