«  Օգոստոս 2020  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Яндекс.Метрика

«Հետհեղափոխական Հայաստանում դատական իշխանության բարեփոխման առաջադրանքը ձախողված է»

«Հետհեղափոխական Հայաստանում դատական իշխանության բարեփոխման առաջադրանքը ձախողված է»

«Հետհեղափոխական Հայաստանում դատական իշխանության բարեփոխման առաջադրանքը ձախողված է»,- NewArmenia.am-ի հետ հարացազրույցում, անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին և Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի գործերով դատարանների կայացրած որոշումներին, ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը։

«Տարիներ շարունակ դատական իշխանությունում գործել են դատավորներ, որոնք անկախ չեն եղել, հատկապես քրեական գործերով դատավորները, որոնք լայնորեն համագործակցել են նախկինների հետ և կատարել են նախկինների հրահանգները, բազում կոռուպցիոն սխամաներով փոխկապակցված են նախկինների հետ»,- ասաց փաստաբանն ու հավելեց, որ այդ փոխկապակցվածությունը մինչ  այս պահը շարունակվում է։

Լուսինե Հակոբյանը ափսոսանք հայտնեց, որ հետհեղափոխական Հայաստանում դատական համակարգի լրջագույն փոփոխություններին համակարգային մոտեցում չցուցաբերվեց։

«Ցավոք սրտի համակարգային մոտեցում առայսօր չի ցուցաբերվում, և այն լուծումները, որոնք տրվել են, մասնավորապես դատավորների ընդհանուր ժողովի ձևավորած հանձնաժողովները, չեն լուծելու համակարգում առկա խնդիրները։ Այս մասին բազմաթիվ անգամներ  խոսել եմ»,- ասաց Լուսինե Հակոբյանը։

Ըստ փաստաբանի՝ տեսանելի չեն ոչ միայն համակարգային լուծումները, այլև այդ խնդիրները լուծելու իշխանության ցանկությունն ու համազգային, նույնիսկ միջազգային ներուժն այդ ուղղությամբ օգտագործելու իշխանության պատրաստակամությունը։

Նրա խոսքով՝ դատական համակարգում բարեփոխումների ձախողման և նախկինների ազդեցության վերականգնման պատասխանատուն հեղափոխական իշխանությունն է:

«Եթե թեկուզ վերցնենք մարտի 1-ին առնչվող գործերը, կտեսնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք գործերով վճիռներ կայացրել է, որոնցից են Մուշեղ Սաղաթելյանի, Վարդգես Գասպարիի գործերը։ Փոխարենը այդ գործերը վերլուծեն ու տեսնեն, թե ներպետական ատյանում ո՞ր դատավորներ են կայացրել այդ դատական ակտերը և անհատական պատասխանատվության գործիքակազմի կիրառման միջոցով պատասխանատվության ենթարկեն նրանց, թողել են հարցը նրանց ինքնակամ հեղափոխվելուն»,- ասաց Լուիսնե Հակոբյանն ու հավելեց, որ առանց համակարգված բարեփոխումների ծրագրի, առանց խնդիրների ձևակերպման, առանց համազգային ներուժի ու տարբեր օղակների ներգրավման անհնար է դատական համակարգի փոփոխություն։ 

Հակոբյանը չի բացառում, որ այս ճանապարհով շարունակելու դեպքում, օրինակ՝ ՍԴ-ում կձևավորվի նախկին կազմի ձևին ու բովանդակության կրկնությամբ մեծամասնություն․

«Որովհետև իրականում ի՞նչ տարբերություն Ալվինա Գյուլումյանի և Վահրամ Ավետիսյանի միջև»,- հռետորական հարց է հնչեցնում Լուսինե Հակոբյանը: