ՀՀ ԳՇ պետ. Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին (տեսանյութ)
Ջերմուկն այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակումների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ եւ մխրճվել Հայաստանի ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնության ճակատով, մինչև 7.5 կիլոմետր խորությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում 30 երկրների դեսպանների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:
«Այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ:
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկից 4.5 կիլոմետր հեռավորության վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ մինչև ռազմական գործողությունների սկսվելը՝ Ջերմուկից հակառակորդը եղել է 11-12 կիլոմետր հեռավորության վրա։
«Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունենալով տարբեր պետություններուց, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի հետևանքով ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։
Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- նշեց ԳՇ պետը։
Ադրբեջական կողմը վայրագություններ է իրականացրել մեր զինծառայողների նկատմամբ, այդ թվում` կանանց։
Ջերմուկում դեսպանների հետ հանդպմանն ասաց Էդվարդ Ասրյանը։
«Բոլոր փաստերը կտարմադրենք երիզներով, բայց կան դեպքեր, որ անգամ մարդիկ չեն կարող դիտել։ Ադրբեջանցիները մասնատել են կին զինծառայողին. կտրել են ոտքերը, մատները, տկլորացրել են։ Դա վայրագության վերջին աստիճանն է»,– նշեց ՀՀ Զինծավ ուժերի Գլխավոր շտաբի պետը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն այժմ Ջերմուկում են` ծանոթանալու ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքներին: