Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումները
Օժանդակություն կտրամադրվի՝
կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին:
Աջակցություն միանվագ նպաստի ձևով և նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն անչափահաս երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը.
- երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը աշխատանք չի ունեցել.
- ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
- միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողները ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 15-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում:
գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:
Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար:
Տրամադրվում է տնտեսավարողներին՝ ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
ՀՀ առանձին տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով արդյունավետ աշխատատեղերի պահպանության համար:
Շահառուներին տրամադրվում է միանվագ դրամաշնորհ:
Շահառու հանդիսանում են այն տնտեսավարողները (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետեր, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող կազմակերպություններ, ներդրումային կազմակերպություններ, ներդրումային ֆոնդեր, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչներ և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները), որոնք 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատակից և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:
ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման համար: Գործունեության ոլորտները՝ Մշակող արդյունաբերություն, Կացության և հանրային սննդի կազմակերպում, Փոխադրումներ և պահեստային տնտեսություն, Զբոսաշրջային ծառայություններ և Սպասարկման այլ ծառայություններ։
Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով։